10 հունիս, 2015 14:49

Գետաշենի ագրոդպրոցի առաջին բերքահավաքը

Հունիսի 9-ին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի նորաբաց ջերմոցի առաջին բերքահավաքն էր։ Դպրոցի ագրոխմբակը գործում է արդեն չորս տարի, իսկ ջերմոցը՝ կես տարի։ Աշխատանքը կատարում են երեխաները․ ստանում են գյուղատնտեսության մասին տեսական գիտելիքներ, հետո դրանք կիրառում գործնականում։ Ջերմոցը բացվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից՝ BeeLine-ի աջակցությամբ։