14 հունիս, 2015 15:09

Ուժգին ջրհեղեղ Թբիլիսիում, 12 զոհ, գազանանոցի կենդանիները ազատության մեջ են

tbilisi floodԿիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 12 հոգի զոհվել է, հաղորդել են տեղի իշխանությունները:

Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարիմանիան խոստովանել է, որ քաղաքում իրավիճակը ծայրահեղ ծանր է, տարերային աղետը խնդիրներ է առաջացրել քաղաքի բոլոր շրջաններում:

Ջրի տակ են անցել քաղաքի մի շարք փողոցներ, նկուղներ, առաջին հարկերի բազմաթիվ տներ, ինչպես նաև գետնանցումներ:

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած 500 հազ. քմ սողանքը կաթվածահար է արել Ծղնեթի-Բեթանիա ճանապարհը:

Հորդառատ անձրևների պատճառով տուժել են նաև Թբիլիսիի արվարձաններն ու հարակից շրջանները:

tbilisi flood Գետաձիուն հնարավոր է եղել քնեցնել տրանկվիլիրիզատորով:

Կենդանիները հայտնվել են ազատության մեջ

Ջրհեղեղի պատճառով ազատության մեջ են հայտնվել Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիները: Նրանց մի մասին բան չի պատահել, մի մասը սատկել է, մի մասին էլ քնեցրել են:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքի բնակիչներին հորդորել է խուսափել փողոց դուրս գալուց և աշխատանքներ է տանում կենդանաբանական այգուց փախած կենդանիներին քնեցնելու և վերադարձնելու ուղղությամբ:

Նախարարությունը հայտարարել է, որ «կենդանիների մի մասը քնեցվել է, մի մասը՝ ոչնչացվել»՝ չմանրամասնելով, թե ինչ կենդանիներ են սպանել:

Ջրի տակ հայտնված կենդանաբանական այգուց փախել է վեց առյուծ, վեց վագր, յոթ արջ և 13 գայլ: Ջրի տակ հայտնված կենդանաբանական այգուց փախել է վեց առյուծ, վեց վագր, յոթ արջ և 13 գայլ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ջրի տակ հայտնված կենդանաբանական այգուց փախել է վեց առյուծ, վեց վագր, յոթ արջ և 13 գայլ: Գետաձիուն հնարավոր է եղել քնեցնել:

Կենդանիներին որոնում են ուղղաթիներով: