23 հունիս, 2015 10:56

Բերման է ենթարկվել 237 քաղաքացի. ոստիկանություն

11236558_949859511737366_462844196794418826_o Photo credit: Hetq

Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող ցույցը: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Ոստիկանությունում հրաժարվեցին այլ մանրամասներ հաղորդել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր հունիսի 19-ի երեկոյան Ազատության հրապարակում և վերաճել էր այնտեղ եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր էին ներկայացրել, որ մինչև հունիսի 23-ի երեկոյան Հայաստանի իշխանությունները չեղյալ համարեն էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանում ոստիկանությունը բռնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը: Ոստիկանությունը տեղի ունեցածի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: