15 հուլիս, 2015 16:00

Նամակ մինչև Մելիք-Ադամյան

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամները հուլիսի 15-ին Գրողների միության մոտից երթով շարժվեցին դեպի Մելիք-Ադամյան փողոց` ՀՀԿ գրասենյակ, և նամակ հանձնեցին՝ ուղղված կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք խոստանում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ սկսել, եթե մինչև օգոստոսի 1-ը չչեղարկվի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը և պատասխանատվության չենթարկվեն հունիսի 23-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները: «Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին»,- ասված է Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։