25 հուլիս, 2015 09:15

Ռիո դե Ժանեյրոն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Պարանայից, Սեարայի և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:  Պարանայից, Սեարայից և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը օրենք է ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր», հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia-ն:

Հուլիսի 24-ին օրենքը վավերացրել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոն:

Պարանայից, Սեարայից և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հունիսի սկզբին Բրազիլիայի Դաշնային Սենատն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: