28 հուլիս, 2015 14:00

Ինչու կարճվեց վաշխառուի քրեական գործը

Դասախոս Հովհաննես Կիրակոսյանը համոզված է, որ ինքը զոհ է դարձել վաշխառու Մելադա Սարգսյանի պատճառով: Նա փորձում է քրեական պատասխանատվության ենթարկել վերջինիս և դիմել է քննչական մարմիններին: Կիրակոսյանն ասում է, որ գործը հարուցվել էր, և «կարծես թե կատարվել էր օբյեկտիվ քննություն, սակայն այն չգիտես ինչու կարճվել է»: