30 հուլիս, 2015 16:30

Իրավապաշտպանը հաղթեց վաշխառուներին

Հուլիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մի վճիռ, որով իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հնարավորություն կստանա քրեական պատասխանատվության ենթարկել իր դեմ նախկինում կեղծ ցուցմունքներ տված վաշխառու Հովհաննես Երիցյանին և նրա թիմակիցներին: