4 օգոստոս, 2015 13:44

«Փարկինգ սիթի սերվիս»-ի գաղտնի ավտոկայանատեղերը

Գրեթե երկու տարի է` ինչ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն չի բացահայտում Հայաստանում իր ավտոկայանատեղերի տեղաբաշխումը նույնիսկ դատարանում: Փաստաբան Կարեն Մեջլումյանը, որը ներկայացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի շահերը, անում է ամեն բան, որպեսզի ընկերությունը չթաքցնի վարորդներից այդ տեղեկատվությունը: Առջևում դատավճիռն է: