13 օգոստոս, 2015 14:16

Ազատամարդ. Ինչպես վերադարձնել պատանդ երեխային

Վանաձորցի միայնակ մայր Անի Անանյանն արդեն չորս ամիս է, ինչ չի տեսակցել իր հնգամյա որդուն: Նա ասում է, որ նախկին ամուսին Սարգիս Հակոբյանը առևանգել է երեխային, պահում է իր տանը, չի թողնում բակ ու մանկապարտեզ հաճախի, քանի դեռ Անին չի կատարել իր պայմանները և չի հրաժարվել ալիմենտից: Դատարանի վճռով երեխան պետք է հանձնվի Անի Անանյանին, սակայն ԴԱՀԿ-ն ու ոստիկանությունը չեն շտապում այդ հարցում: