26 օգոստոս, 2015 10:28

Թուրքիան և ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ համապարփակ օպերացիա են սկսում

Turkey's Foreign Minister Mevlut Cavusoglu answers a question during an interview with Reuters in AnkaraԹուրքիան և ԱՄՆ-ը ավարտին են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շուրջ տեխնիկական բանակցությունները և համաձայնագիր կնքել. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունները համաձայնագիր են ստորագրել»,- ասել է Չավուշօղլուն:

Reuters գործակալությունը, մեջբերելով Չավուշօղլուին, հաղորդում է, որ «համապարփակ» օդային օպերացիա է սկսվելու:

Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարության նպատակն էր վերացնել այն իրարամերժությունը, որն առաջացել էր իր՝ ավելի վաղ արած և ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարությունների միջև:

Չավուշօղլուի ասուլիսից առաջ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը հերքել էր տեղեկությունը, որ Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել: Նա ասել էր, որ բանակցություններն ընթանում են, սակայն համաձայնագիր դեռ չի կնքվել:

Ինչպես նշել է Չավուշօղլուն, համաձայնագրի վրա ստորագրությունների մասին տեղեկությունը «ժամային տարբերության պատճառով հնարավոր է՝ ուշ է հասել Վաշինգտոն»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտոնյաները դեռ պետք է որոշեն՝ երբ սկսել համատեղ գործողությունները ահաբեկչական խմբավորման դեմ:

Օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներն առաջին անգամ Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանից օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին. այդ գործողություններին Թուրքիան չի մասնակցել: