3 սեպտեմբեր, 2015 13:46

Ուղեփակված իր իսկ տանը

Երևանի Արցախի 32 հասցեում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) դեպոյի հանրակացարանում ապրող Լարիսա Հակոբյանը, որը հաշմանդամություն ունի, չի կարողանում մեքենայով տուն հասցնել իր սնունդը, քանի որ շենքին հասնելու համար չեն բացում ուղեփակոցները: Խնդրին լուծում տալու Հակոբյանի դիմումները անպատասպան են մնում: