Ռուսական էքսպեդիցիոն կորպուսը, հակառակ Մոսկվայի հերքումներին, ափ է իջել Սիրիայում և մասնակցում է այնտեղ ընթացող ռազմական գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև սիրիական ընդդիմության դեմ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Բացահայտված մեկնման կետերն են Սևաստոպոլն ու Նովոռոսիյսկը:
Սիրիայի Լաթաքիա քաղաքի շրջակայքում ռուսական զինուժը ռազմական գործողություններ է վարում կառավարական ուժերի կողմից, և այս տեղեկատվությունը տարածել են միանգամից մի քանի աղբյուրներ:
Դեպի Սիրիա՝ մարտական առաջադրանքի
Մի քանի օտարերկրյա լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Times-ը, պատմել են տեսագրության մասին, որն արվել է Լաթաքիայում սիրիական զորամասերից մեկին «կցված» օպերատորների կողմից և ցուցադրվել սիրիական Պաշտպանության ազգային ուժերի հեռուստաալիքով: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է կրակում БТР-82А տեսակի ռուսական նորագույն զրահափոխադրիչն ու լսվում են ռուսերեն խոսակցություններ:
Դեռ օգոստոսի 12-ինsyria.net սիրիական ընդդիմադիրների կայքը գրել էր, որ ռուս ռազմական խորհրդատուները ղեկավարում են Լաթաքիայի պաշտպանությունը:
Օգոստոսի 21-ին համացանցում հայտնվել են ռազմատեխնիկա փոխադրող ռուսական «Նիկոլայ Ֆիլչենկով» դեսանտային նավի լուսանկարներ. նավը Բոսֆորի նեղուցով ուղևորվում էր դեպի սիրիական Տարտուս նավահանգիստ:
«Նիկոլայ Ֆիլչենկով» դեսանտային նավն անցնում է Բոսֆորի նեղուցով
Սեպտեմբերի 3-ին նույն ուղղությամբ Բոսֆոր նեղուցով անցել է ռուսական ևս երկու ռազմանավ՝ «Կորոլև»և «Նովոչերկասկ»:
Օգոստոսի 31-ին իսրայելական Ynet կայքը հրապարակել է տվյալներ արևմտյան դիվանագիտական անանուն աղբյուրներից, որոնց համաձայն՝ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անմիջական ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով օպերացիա է սկսում և Սիրիա է տեղափոխել ռազմատեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ:
Մինչ այդ՝ օգոստոսի 26-ին, սիրիական կառավարամետ Al Watan թերթը գրել էր, որ Ռուսաստանը մտադիր է Լաթաքիայի շրջանում ռազմակայան կառուցել:
Մոսկվայի արձագանքը
Պաշտոնական Մոսկվան հերքում է Սիրիա զինուժի ուղարկման մասին լուրերը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ Մոսկվան Դամասկոսին ռազմական օգնություն է ցուցաբերում, սակայն միայն 5-7 տարի առաջ կնքված պայմանագրերի շրջանակում:
«Ռուսաստանը մտադիր է «Իսլամական պետության» դեմ պայքարի ևս մեկ միջազգային կոալիցիա ստեղծել, սակայն ԻՊ դեմ ռազմական գործողություններին ՌԴ հնարավոր մասնակցության մասին դեռ վաղ է խոսել»,- ասել էր Պուտինը: Նրա խոսքով՝ Մոսկվան Դամասկոսին բավական լուրջ օգնություն է ցուցաբերում տեխնիկայով, զինծառայողների վերապատրաստմամբ և սպառազինությամբ:
ՌԴ ղեկավարը նաև տեղակցրել է, որ Ռուսաստանի՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային միանալու հարց օրակարգում չկա: Նա ասել է, որ Ռուսաստանը ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ևս մեկ միջազգային կոալիցիա ստեղծելու շուրջ քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Հորդանանի, Եգիպտոսի առաջնորդների հետ:
Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի կողմից Սիրիային տրամադրվող օգնության հարցը հեռախոսով քննարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տեղեկացմամբ՝ Լավրովը Քերիի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ «նման օգնություն մշտապես ցուցաբերվել է, և ռուսական կողմը երբեք չի թաքցրել, որ Սիրիայի իշխանություններին ռազմատեխնիկա է մատակարարում՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով»:
Ինչո՞ւ ենք գնում Սիրիա. Новая Газета-ի անդրադարձը
«Ինչո՞ւ ենք մենք գնում Սիրիա». հարցադրում է անում ռուսական Новая Газета պարբերականը՝ «Երկրորդ հիբրիդային. ինչո՞ւ է Ռուսաստանը գնում Սիրիա» վերնագրով հոդվածում:
«Ռուսաստանի սիրիական արշավի քաղաքական նշանակությունը միանգամայն տարբերվում է ուկրաինական ճգնաժամից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախաշեմին, որին տասը տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի Վլադիմիր Պուտինը, միջամտությունը մերձավորարևելյան հակամարտությանը նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստ է իր արևմտյան գործընկերների մոտ հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Մոսկվան, որն ի տարբերություն Վաշինգտոնի՝ Կոնգրեսի և հասարակական կարծիքի կոմից հակազդեցության չի հանդիպում, իր վրա է վերցնում ԻՊ ոչնչացումը:
Ռուսաստանը իսլամիստների դեմ նոր ռազմական կոալիցիա է ձևավորում՝ նրան հատկացնելով հետախուզական միջոցներ, օդուժ, ռազմավարական հրամանատարություն: Դրա դիմաց Ռուսաստանը պահանջում է զիջումներ ուկրաինական հարցում, պատժամիջոցների ռեժիմի վերացում և Ռուսաստանի վերադարձ գլոբալ սպառնալիքների դեմ պայքարող գերտերությունների ակումբ: Այսպիսի փաթեթով կարող է Ռուսաստանի նախագահը մեկնել Նյու Յորք սեպտեմբերի 15-ին:
Եթե պլանը գոնե մասնակիորեն կյանքի կոչվի, ռուսաստանյան իշխանությունները կստանան այն ամենն, ինչի մասին երազել են՝ հարաբերությունների կարգավորում Արևմուտքի հետ, Ղրիմի կարգավիճակի շուրջ բանակցությունների հեռանկար, միաժամանակ, աշխարհում Ռուսաստանի ուժի ցուցադրում. ի տարբերություն արևմտյան ոչ վճռական ժողովրդավարությունների՝ մենք ի վիճակի ենք հակահարված տալ ահաբեկիչներին նույնիսկ Մերձավոր Արևելքում»,- գրում է Новая Газета-ն:
***
2014թ. սեպտեմբերի 5-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծման մասին: 2014թ. սեպտեմբերի 11-ին կոալիցիայի կազմի մեջ մտան Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Կատարը, սեպտեմբերի վերջին՝ մի շարք եվրոպական երկրներ:
Օգոստոսի 25-ին «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալու մասին է հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա տեղեկացրել է, որ ավարտին են հասցվել ԱՄՆ-ի հետ տեխնիկական բանակցությունները և համաձայնագիր է ստորագրվել: Չավուշօղլուի խոսքով՝ «Իսլամական պետության» դեմ «համապարփակ» օդային օպերացիա է սկսվելու:
Օգոստոսի վերջին միջազգային կոալիցիային միանալու խնդրանքով ԱՄՆ-ը դիմել է Ուզբեկստանին՝ նշելով, որ կենտրոնասիական այդ պետությունը ազատ է ընտրել՝ ինչ ներդրում կատարել ահաբեկիչների դեմ պայքարին:
ԱՄՆ Պետքարտուղարությունից նաև հայտարարություն է հնչել, որ կոալիցիային միանալու հարցում շահագրգռվածություն չի ցուցաբերում Ռուսաստանը, և ներկա փուլում նրա հետ խորհրդակցություններ չեն ընթանում:
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ սեպտեմբերի 5ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է երեք զինծառայող
Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 5ին` ժա
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ապօրինությունները՝ մտահոգություն հայտնելով, որ այս քայլով դատախազությունը փորձում է վերացնել փաստաբանի ինստիտուտը Հ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն «Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցու
«Երկու թիվն էլ, իրենց հերթին, ճիշտ են։ Իրավ, նոյեմբերի 10-ից մինչև այսօր Արցախ է վերադարձել 95 000 մարդ։ Ռուսական քարտեզում նշված թիվը վերաբերում է միայն իրենց միջնորդությամբ ավտոբուսներով Արցախ վերադարձած մարդկանց։ Բայց պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ մարդիկ վերադարձել են իրենց սեփական մեքենաներով, տաքսիներով կամ այլ միջոցներով և չեն օգտվել անվճար ավտոբուսներից։ Նաև կարևոր է նշել, որ խաղաղապահների թվում ներառված են միայն նոյեմբերի 14-ից հետո վերադարձածները, սակայն մեծ ալիք կար նոյեմբերի 10-14 ընկած ժամանակահատվածում»,- նշեց Վահրամ Պողոսյանը։
Ռուսաստանցի քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է ղարաբաղյան պատերազմի հետևանքների, հետպատերազմյան պայմանավորվածությունների, Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության, Մինսկի խմբի մասին։ Դուբնովն անդրադարձել է նաև Հայաստանում ու Ադրբեջանում ներքաղաքական իրողություններին։ Հարցազրույցը ռուսերենից թարգմանաբար՝ ստորև․
Հարկային քաղաքականության ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ցանկանում է կրճատել ԱԱՀ-ից ազատման հարկային արտոնությունները, վերանայել շրջանառության և միկրոձեռնարկության հարկման համակարգերը: Հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման որպես մեկ այլ պատճառ կառավարությունը դիտարկում է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունը: