17 սեպտեմբեր, 2015 14:29

Ահաբեկված միայնակ մայրը չի հանձնվում

Ռուզաննա Բոյախչյանը 12 տարի է, ինչ ապրում է Քանաքեռի «Դոսաաֆ»-ի տարածքում: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նրան ու նրա դստերը՝ Ռուբինային, անհատույց տարածք է տրամադրել: Մեկ տարի է, ինչ տարածքում հայտնվել է նոր վարձակալ՝ ոմն Սարգիս Մատինյան, որն ահաբեկում է կնոջը և ստիպում լքել այդ տարածքը: