22 սեպտեմբեր, 2015 15:57

Համատիրությանը չվստահող բնակիչը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Հաղթանակ» համատիրության բնակիչ Հմայակ Ներսեսյանը հրաժարվում է համատիրությանը մուծել որևէ վճար: Գործը հայտնվել է դատարանում, սակայն քաղաքացին պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել իր նախորդ մուծումների վերաբերյալ: Նա կարծում է, որ համատիրության աշխատակիցները յուրացրել են գումարները և ոչինչ չեն արել: