Սեպտեմբերի 24-ին բացվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի գրասենյակից, բացման արարողությանը ներկա է եղել Սերժ Սարգսյանը:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013թ. «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանի մինչև 160 աշակերտի համար:
Դպրոցը հասանելի է ոչ միայն ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար:
«Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: Դպրոցի շենքի կառուցումը և գործունեությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԿԲ-ի կողմից:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում տեղակայված է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝ գիտարդյունաբերական լաբորատորիան, որը ծառայելու է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ Դիլիջանի և հարակից քաղաքների աշակերտներին, ուսանողներին և ստեղծագործողներին:
Ներկայում դպրոցում սովորող 119 աշակերտների ավելի քան 80%-ը և դպրոցի աշխատակիցների 24%-ը Դիլիջան քաղաքից են, իսկ 22%-ը Երևանից Դիլիջան է տեղափոխվել ընտանիքով, աշխատակիցների 13%-ը Հայաստանի այլ մարզերից է, մնացած աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում:
***
Դիլիջանը Հայաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Վերջին տարիներին այստեղ հիմնադրվել են մի շարք կենտրոններ, կրթական հաստատություններ, որոնք քաղաքին նոր շունչ են հաղորդում: Ստորև կարող եք դիտել զարգացող Դիլիջանի մասին ՍիվիլՆեթի տեսանյութը:
Ադրբեջանցի պաշտոնյաները խոչընդոտներ են ստեղծում հայկական տաղավարում
Պեկինի արվեստի միջազգային 6րդ բիենալեի շրջանակում հայկական տաղավարը սեպտեմբերի 24ին կմնա փակ այսպիսի հայտարարություն է արել բիենալեում Հայաստանը ն
Գյումրիում սեպտեմբերի 24ին տեղի է ունեցել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությունը և Սուրբ պատարագ` Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման շրջանակում
Ինչպես հաղորդում ե
Դիլիջանը Հայաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Վերջին տարիներին այստեղ հիմնադրվել են մի շարք կենտրոններ, կրթական հաստատություններ, որոնք քաղաքին նոր շունչ են հաղորդում
Ռուսաստանցի քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է ղարաբաղյան պատերազմի հետևանքների, հետպատերազմյան պայմանավորվածությունների, Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության, Մինսկի խմբի մասին։ Դուբնովն անդրադարձել է նաև Հայաստանում ու Ադրբեջանում ներքաղաքական իրողություններին։ Հարցազրույցը ռուսերենից թարգմանաբար՝ ստորև․
Հարկային քաղաքականության ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ցանկանում է կրճատել ԱԱՀ-ից ազատման հարկային արտոնությունները, վերանայել շրջանառության և միկրոձեռնարկության հարկման համակարգերը: Հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման որպես մեկ այլ պատճառ կառավարությունը դիտարկում է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունը:
Այսօր Միացյալ Նահանգներում տեղի է ունենում ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Այն էականորեն տարբերվում է նախորդ բազմաթիվ նմանատիպ արարողություններից։ Երդմնակալությանը չի մասնակցում նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը լուրջ հարված է ԱՄՆ-ում իշխանության բացառապես ժողովրդավարական փոխանցման մեխանիզմների մասին ողջ աշխարհում լայնորեն տարածված պատկերացումներին։ Նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ 2020 թ. նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են, և Բայդենը օրինական նախագահ չէ։