24 սեպտեմբեր, 2015 10:33

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով ձերբակալվել է 3 մարդ

Smbat HakobyanԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործով ձերբակալվել է երեք մարդ:

Ինչպես հաղորդում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախաքննության շրջանակում տուժող Սմբատ Հակոբյանը հարցաքննվել է, ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքներով` սեպտեմբերի 23-ին վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ` 1978թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը, որոնք նույն օրը ձերբակալվել են:

***

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում, ծեծի էր ենթրկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որը միջադեպից առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասակցել էր իշխանափոխության պահանջով երթի: Հակոբյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով:

Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ հետաքննել միջադեպը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: