6 հոկտեմբեր, 2015 14:18

Վաշխառուի ժամկետնանց հայցը դատարանում

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը անսպասելիորեն Վերաքննիչ քրեական դատարանից ծանուցում է ստացել այս տարվա հուլիսի 30-ին հաղթած վճռի վերաբերյալ: Պողոսյանը պնդում է, որ վաշխառության մեջ մեղադրվող Հովհաննես Երիցյանին հաջողվել է ստիպել դատարանին վարույթ վերցնել մի գործ, որի բողոքարկման ժամկետը անցել է, և այն արդեն ուժի մեջ է: Նախադեպային դատական նիստի օրը հոկտեմբերի 7-ն է: