9 հոկտեմբեր, 2015 17:20

Վերաքննիչ դատարանի կողմից վճռաբեկությունը հակասահմանադրական է

Հոկտեմբերի 6-ին Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության «Ապելլա» ինստիտուտը կազմակերպել էր քննարկում՝ «Դատական իշխանությունը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» խորագրով: Քննարկմանը փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց ՀՀ դատական համակարգի ընդհանուր հիմնախնդիրների իր վերլուծությունը: