10 հոկտեմբեր, 2015 15:57

Նյու Յորքից՝ «ՀայՖեստ», Շեքսպիրից՝ «Միհր»

«ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնի վերջին օրը` հոկտեմբերի 8-ին, «Միհր» թատրոնը ներկայացրեց «Անուններ» պարային ներկայացումը, որը նվիրված է Դեր Զորի անապատում կորած մարդկանց հիշատակին: Այս անգամ թատրոնի կազմում էր ԱՄՆ-ից ժամանած և հայկական արմատներ ունեցող Ալեքսանդր Արամ Ատամյան Հարվին: