14 հոկտեմբեր, 2015 14:19

Զինվորների բուժօգնության օրենքը բոլորի համար չէ

Արդեն չորս ամիս է, ինչ առաջնագծում վիրավորված մարտիկների վերաբերյալ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքը գործողության մեջ է: 1992թ սահմանին վիրավորված Մնացական Ավդալյանը, սակայն, չի կարողանում ստանալ այդ օրենքով սահմանված բուժօգնությունը: Մնացական Ավդալյանը բողոքում է՝ ինչու այդ օրենքն իր դեպքում չի գործում: