20 հոկտեմբեր, 2015 13:47

Պետք է անել ամեն ինչ՝ հանրաքվեն վիժեցնելու համար

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակը ՀՀԿ-ի` իշխանության հավերժացումն է, որի իրականացման դեպքում Հայաստանում փոփոխությունների հնարավորությունը կտրուկ կնվազի։ Բեքմեզյանը նշում է, որ հանրությունը պետք է անի ամեն ինչ՝ հանրաքվեն վիժեցնելու համար։