27 հոկտեմբեր, 2015 14:06

Ո՛չ փող ունեմ, ո՛չ աշխատանք

Վահագնի գյուղի բնակիչ Վալերի Կիրակոսյանը կուտակել է 1.5 միլիոն դրամի  պարտքեր: Տարբեր բանկեր նրան վարկեր են տրամադրել, սակայն չեն հաշվարկել վերադարձելիության գործոնը: Վալերին ստիպված էր օգտագործել այդ գումարները: Այժմ ցանկանում է մեկնել Ռուսաստան՝ գումար աշխատել և վերադարձնել պարտքերը: Կիրակոսյանի դեմ, սակայն, մի քանի դատական գործընթաց է ծավալվում, որոնք արգելում են նրա ելքը երկրից: