27 հոկտեմբեր, 2015 12:29

Որովհետև հայ են...

Օրերս Հայաստանում էր թուրք գրող, հրապարակախոս, իրավապաշտպան Փընար Սելեքը, որն իր երկրում տարիներ շարունակ ենթարկվում է հալածանքների, իսկ 2013թ. հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Փելեքն այժմ ապրում է Ֆրանսիայում: Նա Երևան էր եկել ներկայացնելու իր հեղինակած «Որովհետև հայ են» գրքի հայերեն հրատարակությունը: Փընար Սելեքը ՍիվիլՆեթին պատմել է իր կյանքի, հայերի, փոքրամասնությունների ու  վերափոխվող Թուրքիայի մասին: