31 հոկտեմբեր, 2015 13:18

Եգիպտոսում ռուսական ուղևորատար օդանավ է կործանվել

5053Եգիպտոսում ռուսական ուղևորատար օդանավ է կործանվել, որում կար 224 հոգի, հաղորդում Reuters գործակալությունը՝ նշելով, որ Եգիպտոսի իշխանությունների հաստատել են օդանավի կործանումը:

Օդանավը Շարմ աշ Շեյխ քաղաքից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ և վթարի է ենթարկվել Սինայի թերակղզու տարածքում:

Airbus А-321 օդանավը պատկանում էր ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը: 224 հոգուց 217-ը ուղևորներ էին, որոնք Շարմ աշ Շեյխում հանգիստն անցկացնելուց հետո վերադառնում էին Սանկտ Պետերբուրգ: