2 նոյեմբեր, 2015 13:56

Հանրաքվեն տապալելու լավագույն ձևը մասնակցությունն է

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերը բաժանվել են երկու մասի. մի մասը պնդում է, որ պետք է մասնակցել հանրաքվեին և ասել «ոչ», մյուս մասը գտնում է, որ պետք է բոյկոտել հանրաքվեն: Փաստաբան Տիգրան Եգորյանը կարևորում է մասնակցությունը և դեմ քվեարկելը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասում է, որ  միայն այդ ճանապարհով է հնարավոր նվազեցնել կրկնաքվեարկությունների և տարատեսակ այլ ընտրախախտումների հնարավորությունը: