8 նոյեմբեր, 2015 12:27

Մահացել է Սողոմոն Քոչարյանը

Soghomon Kocharyan«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Սողոմոն Քոչարյանը, հաղորդում է News.am-ը:

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը 20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի հետագա կրումից: Քոչարյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, նախկին հետախույզ:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի էր դատապարտվել 1995թ.՝ Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու սպանության համար: 2003թ. նրա պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելու ընթացքում կորցրել է ընտանիքի մեծ մասին. կինը մահացել է, աղջիկը՝ ինքնասպան եղել։ Պատիժը կրելու ընթացքում Քոչարյանը մեկ այլ ցմահ դատապարտյալի՝ Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ փախուստի էր դիմել կալանավայրից։