9 նոյեմբեր, 2015 12:33

Հայ կնոջ 4745 օրը

Հայաստանում կինը օրական միջինը հինգ ժամ տրամադրում է տնային գործերին և ընտանիքի խնամքին՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության: Ստացվում է՝ տարվա ընթացքում կինը 75 օր տրամադրում է տնային գործերին և ընտանիքի խնամքին: Հայաստանում կինն իր կյանքի 13 տարին կամ 4745 օրը ծախսում է տնային գործերի և ընտանիքի խնամքի վրա: