10 նոյեմբեր, 2015 11:24

Հիվանդին բանտում պահելու պրակտիկան

Քնարիկ Գրիգորյանի որդին՝ Գևորգ Անդրեասյանը, մեկ տարի և ինը ամիս է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ մեկ ցուցմունքի հիման վրա: Դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, իսկ մեղավորության հստակ ապացույցներ դեռ չեն ներկայացվում: Գևորգն ունի մի շարք հիվանդություններ, որոնք օրենքով պետք է նախատեսեն կալանքի միջոցի փոխարինումը չհեռանալու մասին ստորագրությամբ: Սակայն Հայաստանում այդ պրակտիկան գործում է միայն ընտրյալների համար: