19 նոյեմբեր, 2015 12:38

Սերժ Թանկյանը մտահոգություն ունի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

serj tankianԱշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանում սահմանարդական փոփոխությունների և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին: Նա տեղադրել է «Դեպի կոնսենսուալի՞զմ, թե՞ անզուսպ մեծամասնություն: Սահամանդարական փոփոխությունները Հայստանում և դրա համեմատական եզրակացությունները» վերանգրով Արտակ Գալյանի հոդվածը և գրել է.

«Շատ հետաքրքիր հոդված է կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունների և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին: Մաքուր խորհրդարանական համակարգը մեծամասամբ նախընտրելի է ավելի ժողովրդավարական հենք ունեցող հասարակություններում: Սակայն այլ դեպքերում այն կարող է հանգեցնել խորհրդարանում արդեն իսկ զգալի մեծամասնություն ունեցող իշխող էլիտայի ձեռքում իշխանության առավել ամրապնդման և կարող է օգտագործվել որպես լծակ` շարունակելու միակուսակցական կառավարումը: Այստեղ խնդրո առարկա է նպատակը: Սա նախաձեռնություն չէ, որ բխում է Հայաստանի բնակչությունից (որը իրավամբ ցինիկ վերաբերմունք ունի օրենքի գերակայության, ընտրակեղծարարության և կոռուպցիայի հանդեպ), այլ առաջ է քաշվել երկրի իշխող էլիտայի կողմից»,- գրել է նա:

Արտակ Գալյանն իր հոդվածում ընդգծում է ընդդիմության մտահոգությունը, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելով՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է մնալ իշխանության ղեկին՝ չզբաղեցնելով պետական որևէ պաշտոն, այլ ղեկավարելով իշխող Հանրապետական կուսակցությունը: «Խորհրդարանական մեծամասնության ձեռքում ամբողջ գործադիր իշխանության կենտրոնացումը նախադրյալներ կստեղծի, որ խստացվի կուսակցության հիերարխիան և կարգուկանոնը: Իրականում նաև հնարավորություն կա, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարը գործնականում կարող է անսահմանափակ քաղաքական իշխանություն ունենալ՝ չլինելով ժողովրդական քվեով ընտրված և չունենալով լեգիտիմություն և հաշվետվողականություն»,- գրել է հոդվածի հեղինակը: