23 նոյեմբեր, 2015 12:00

Բրյուսելում ՀՀ ներկայացուցչությունները բնականոն աշխատում են. ԱԳՆ

Embassy Brussels Բելգիայում ՀՀ դեսպանություն

Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը, ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունները բնականոն աշխատում են, այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Այս օրերին Բելգիայում շարունակում է պահպանվել արտակարգ իրավիճակը: Բրյուսելի ոստիկանությունը հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում ձերբակալել է 16 մարդու: Խուզարկություններ են անցկացվել Բրյուսելում և Շառլըռուա քաղաքներում:

Նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչները Փարիզում իրականացրել են վեց-յոթ՝ գրեթե միաժամանակյա ահաբեկչական գործողություն, որոնք խլել են մոտ 130 կյանք: