23 նոյեմբեր, 2015 11:48

Ստրկատիրություն՝ 21-րդ դարում

«Ստրկության համաշխարհային զեկույց 2014»-ի (The Global Slavery Index 2014) համաձայն՝ Հայաստանում 1000 բնակչից չորսը ստրկության մեջ է: Այս ցուցանիշով Հայաստանը 167 երկրների շարքում 81-րդն է: Ընդհանուր առմամբ՝ աշխարհում 36 միլիոն մարդ ստրկության մեջ է: Ժամանակակից ստրկությունը մի մարդու կողմից մյուսի անհատական ազատության սահմանափակումն է՝ շահույթ ստանալու, կառավարելու և աշխատացնելու նպատակով: