25 նոյեմբեր, 2015 17:30

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը կկրկնապատկի չվերթները Երևան

ur-dsb-ukraine-international-airlines-embraer-erj-190_7«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթները Երևանի ուղղությամբ, հաղորդում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից:

Ներկայում ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հաջորդ տարվա հուլիսի 15-ից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը ամեն օր կկատարի երկու չվերթ:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից տեղեկացնում են, որ այժմ քննարկվում է նաև ուկրաինական մեկ այլ` Yan Air ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա: