30 նոյեմբեր, 2015 17:26

Թերսնվող և գերսնվող երեխաներ

Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների 19%-ի հասակը նորմայից ցածր է: Հայաստանը երեխաների հասակի աճի խնդիր ունեցող 81 երկրների ցանկում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը` ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների սնուցման մասին 2013թ. զեկույցի: Մեզ մոտ երեխաների 9%-ը թերսնված և թերքաշ է, իսկ 17%-ն ավելորդ քաշ ունի: Հայաստանում երեխաների ցածրահասակության ամենաբարձր ցուցանիշն ունի Սյունիքը՝ 31%, իսկ ամենացածրը՝ Երևանը՝ 9%: