3 դեկտեմբեր, 2015 21:49

Սերժ Սարգսյանը հաստատել է ընդդիմության մտահոգությունը

Սիվիլնեթը սահմանադրական փոփոխություններին դեմ դեկտերմբերի 3-ի երթի ժամանակ զրուցել է ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի և  «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Քաղաքական գործիչների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը, հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հաստատել է իրենց այն մտահոգությունը, որ սահմանադրական փոփոխությունն իրականացնում է իր վերարտադրության համար։