4 դեկտեմբեր, 2015 20:15

Ծանոթ-անծանոթ Սահմանադրություն

Սահմանադրության փոփոխությունների նախագծին բոլորովին ծանոթ չէ Հայաստանում հարցվածների 58%-ը, և ավելի շուտ ծանոթ չէ 21%-ը: Հարցվածների միայն  2%-ն է ամբողջությամբ ծանոթ առաջարկվող Սահմանադրությանը: Այնուամենայնիվ  հարցվածների 64%-ն է ասել, որ կգնա Սահմանադրության փոփոխության հետ կապված հանրաքվեին: Չնայած մեծամասնության՝ 71%-ի կարծիքով անկախ իր դիրքորոշումից` Սահմանադրության փոփոխված տարբերակը կընդունվի: