9 դեկտեմբեր, 2015 16:38

Իրավապաշտպան Լեյլա Յունուսն ազատ է արձակվել

Leyla YunusԲաքվի վերաքննիչ դատարանն այսօր մեղմացրել է դատավճիռը իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով, հաղորդում է contact.az կայքը:

Նրանց ազատազրկման ժամկետները փոխարինվել են պայմանականով՝ հինգ տարի փորձարկման ժամկետով:

Լեյլա Յունուսն ազատ է արձակվել դատարանի դահլիճում: Նրա ամուսինը ազատ էր արձակվել նոյեմբերի 12-ին:

Դատարանը չեղյալ է հայտարարել նաև Արիֆների դստեր՝ Դինարայի տան առգրավման վերաբերյալ որոշումը:

***

Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրվել է պետական դավաճանության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափի խարդախության և ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ: Արիֆ Յունուսին ներակայացվել է պետական դավաճանության և խոշոր չափի խարդախության մեղադրանք: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը  և ազգային անվտանգության նախարարությունն իրենց համատեղ հայտարարության մեջ հայտարարել են, որ ամուսինները մեղադրվում են նաև Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Յունուսի դեմ մեղադրանքը հորինված է համարում:

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանի դատավճռի համաձայն՝ Լեյլա Յունուսը ազատազրկվել է 8 տարի 6 ամիս, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման: Դատավճռով նրանց ունեցվածքը առգրավվել է, իսկ բանկային հաշիվներում առկա գումարները փոխանցվել պետական բանկերի հաշիվներին: