27 հունվար, 2021 17:41
Հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ պաշտապանության նախարար եղած Դավիթ Տոնոյանը, որին ՀՀ հասարակությունը չտեսավ և չլսեց պատերազմի երկար քառասունհինգ օրվա ընթացքում և հաջորդ ծանրագույն օրերին, ինչպես նշվում է՝ «բացառիկ» հարցազրույցի ընթացքում, ասելիքը սովորական մի բանի մասին և կարևորը՝ սովորական պատմողական նախադասություններով պատմում է մեզ պատերազմի մասին։ Դասագրքրերում պատմողական նախադասությունը բնութագրվում է որպես նախադասություն, որտեղ «հնչերանգը, ռիթմը, տեմպը շատ «խաղաղ են»։ (Վիգեն Ավագյան, «Շարահյուսություն», Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար)։