18 դեկտեմբեր, 2015 20:10

Ավետիսյանների սպանության գործով դատական առաջին նիստը հետաձգվեց

Դեկտեմբերի 18-ին Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղակայված դատարանի դահլիճում տեղի ունեցավ Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստը։ Այն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի նոր հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց, որ իրեն ողջամիտ ժամկետ տրամադրվի քրեական գործի նյութերին ծանոթանալու համար։