19 դեկտեմբեր, 2015 20:32

Ձերբակալվել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը կասկածվում է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ», ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում:

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Երևանում «հանցավոր խմբակցություն» է վնասազերծել, որը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: