25 դեկտեմբեր, 2015 19:04

Երկրի զարգացումը սկսվում է քաղաքացու ազատությունից․ Ավետիք Չալաբյան

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի և նոր Սահմանադրության մասին ՍիվիլՆեթին իր տեսակետներն է հայտնել Ավետիք Չալաբյանը: Նա ընդգծում է ընտրակեղծիքների մեքենայի դեմն առնելու կարևորությունը: Ավետիք Չալաբյանը «ՄակՔինզի» ընկերության մետալուրգիայի գծով գլոբալ տնօրենն է: Նա նաև «Վերադարձ Հայաստան» և «Արար» հիմնադրամների խորհուրդների անդամ է: