28 դեկտեմբեր, 2015 20:58

2015-ի արդարադատությունը՝ նախարարի դիտակետից

2015-ին աղմկահարույց մի շարք գործերով դատավճիռներ հրապարակվեցին։ Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց ինը տարվա ազատազրկման, մեկնարկեց ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննությունը, ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց հիվանդության պատճառով, իսկ մի քանի օր անց մահացավ։ Տարվա ամենաաղմկահարույց դատավարությունը՝ Պերմյակովի գործը, մեկնարկեց դեկտեմբերին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասում է՝ Հայաստանում արդարադատություն կա, բայց խնդիրները շատ են։