29 դեկտեմբեր, 2015 13:20

Ազատամարդ. Հաջորդը կարող ես լինել դու

Զինա Մելիքյանը տուժել է վաշխառության մեջ կասկածվող Արտավազդ Այվազյանի (Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբայրը) գործողություններից, քանի որ բավականաչափ իրավական գիտելիքներ չի ունեցել: Զինան զրկվել է բնակարանից և Երևանի Աբովյան փողոցում գտնվող խանութից: Բոլոր պնդումները, որ տվյալ անձը բազմամիլիոնանոց հայցեր ունի դատարանում և վնասում է մեկ տասնյակից ավելի մարդկանց, առայժմ չեն հետաքրքրում պատկան մարմիններին: