31 դեկտեմբեր, 2015 11:45

Գործի մարդը․ ստեղծելով տոնական տրամադրություն

Ովքե՞ր են մինչև Ամանորը աշխատում, պատրաստում տոնական նվերներ, բացիկներ ու քաղցրավենիքներ՝ տոնը ավելի գեղեցիկ ու տպավորիչ դարձնելու համար։ Նունե Շահրամանյանի, Սոնա Պապյանի ու Նունիկ Սիմոնյանի հետ մենք պատրաստեցինք տոնական քաղցրավենիքներ, նվերներ ու բացիկներ։ «Գործի մարդը» հաղորդաշարը բացահայտում է տարբեր մասնագիտությունների մարդկանց, ծանոթանում նրանց պատմություններին ու մասնագիտության յուրահատուկ անկյուններին։