Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Բնապահպան Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգում ընթացող քաղաքային ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42,5%-ը։

Բարսեղյանը գլխավորում է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Ծնվել է Փարիզի շրջանում, 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ բնակվում է մինչև օրս: Այնտեղ նա սովորել է ֆրանս-գերմանական օրենքն ու դարձել իրավաբան, բնապահպան:

Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, Բարսեղյանն ասել է․ «Ես զգում եմ, որ ներկա պահին մենք քաղաքի կարևորագույն ձախակողմյան ուժն ենք»։

Կայքը նշում է, որ ամբողջ Եվրոպայում կանաչների շարժումը ծավալվում է։

Ժաննա Բարսեղյանը Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի դաշնակցական երեք կին պատգամավորներից Պերճուհի Բարսեղյան-Պարտիզպանյանի ծոռնուհին է։

Լուսանկարը՝ Financial Times-ի

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել