ԱԺ-ն ընդունեց լիազորոթյունները ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը

Հունիսի 30-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայն:

***

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել