20 հունվար, 2016 19:16

Հրանտ Դինքին հիշում ենք` ինը տարի անց

Ինը տարի առաջ՝ հունվարի 19-ին, Թուրքիայում սպանվեց Հրանտ Դինքը։ Դինքը Պոլսի «Ակօս» թերթի հիմնադիրն էր, լրագրող, գրող, քաղաքացի, որը պայքարում էր Թուրքիայում մարդու իրավունքների համար։ Դինքի մահվան օրը հիշատակման միջոցառումներ են անկցավում աշխարհի տարբեր քաղաքներում։ Հունվարի 19-ին Երևանում քաղաքացիները ոչ միայն հիշում էին Դինքին, այլև պահանջում փողոցներից մեկն անվանակոչել նրա անունով: