25 հունվար, 2016 15:35

Նավթի դարի ավարտը, մարտահրավերները տարածաշրջանում

Նավթի միջազգային գների անկումը նոր իրավիճակ է ստեղծել էներգակիրներով հարուստ երկրներում, այդ թվում՝ Կասպիցի ավազանի երկրներում: Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Մանվելյանը, որը հեղինակել է «Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում» մենագրությունը, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանին պատմում է նավթի գնանկման հետևանքների մասին: