28 հունվար, 2016 18:00

Տաք բնակարան և քիչ վարձ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) արդեն 6-րդ տարին է, ինչ Հայաստանում իրականացնում է «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը: Նպատակն է նվազեցնել էլեկտրական և ջերմային էներգիայի սպառումը՝ կրճատելով նաև ջերմոցային գազերի արտանետումը: ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, եթե էներգաարդյունավետ շինարարությունն ավելի լայն տարածում ստանա: