29 հունվար, 2016 14:49

Մեր պսևդոմիլիտարիզմը մեր մնացած բաների նման պսևդո է

Մեր էս պսևդոմիլիտարիզմը մեր մնացած բաների նման պսևդո է, որովհետև իրականացնողներն են պսևդո: Մեր էս պսևդոմիլիտարիզմը մեր մնացած բաների նման պսևդո է, որովհետև իրականացնողներն են պսևդո:

«Օմբուդսմեն» ու «տրնդեզ» բառերի միջակայքում դժվար է տեղավորվել: Թեև հենց տարածությունը շատ ընդարձակ է:

Գնամ զինկոմին խնդրեմ,

Որ ինձ էլ բանակ տանի,

Մենակ զինկոմը չասի`

Դու դեռ փոքր ես, սպասի:

Այս քառատողը երեկ հնչեց Օպերայի դահլիճում, որովհետև բանակին նվիրված համերգ էր: Հեղինակն անհայտ է, նպատակը՝ նույնպես, որովհետև մի քանի տարբեր, իրար հետ կապ չունեցող իրականություններ են համերգը, բանակը ու կյանքը:

«Դիպուկահարներ» պար չի լինում, որովհետև եթե ադապտացնենք, մարդ խփողների պարը գռեհիկ է: Դիպուկահարը պատերազմի ու բանակի դաժան անհրաժեշտությունն է, բայց էդ պարը չի պարվի:
«Դիպուկահարներ» պար մինչև երեկ չի եղել. երեկվանից արդեն կա: Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմի վրա էր՝ բանակի օրվան նվիրված: Գեղագիտական ճաշակը էլ խնդիր չէ: Խնդիրն այն է, որ բեմի վրա կատարվածը բոլորովին կապ չուներ բանակի հետ՝ ո´չ հայկական, ո´չ որևէ: «Դիպուկահարներ» պար չի լինում, որովհետև եթե ադապտացնենք, մարդ խփողների պարը գռեհիկ է: Դիպուկահարը պատերազմի ու բանակի դաժան անհրաժեշտությունն է, բայց էդ պարը չի պարվի: Սրանով ո´չ պետական գաղափարախոսություն է ձևավորվում, ո´չ զանգվածային հոգեբանություն, ու մեր էս պսևդոմիլիտարիզմը մեր մնացած բաների նման պսևդո է, որովհետև իրականացնողներն են պսևդո:

Ուշադիր կարդում ու լսում էի ամեն ինչ, ու միայն պատերազմին մասնակցած մարդկանց գրածի մեջ կար անհրաժեշտ լռությունը, կարևոր խոսքը բազմակետերով, որովհետև նրանք դեռ փորձում են համակերպվել տեսածին… քսանչորս տարի անց…

Դժվար է իրականում տեղավորվել «օմբուդսմեն» ու «տրնդեզ» բառերի արանքում, չնայած որ մի տայգայի չափ տեղ կա: Ու հավանաբար «դիպուկահարներ» պարի ծնունդը այս տայգայի պատճառով էլ է ծնվել: Օրինակ՝ «սարայ» բառն էլ ծնվեց հենց այս անծայր տարածության մեջ, որտեղ կոնկրետ չգիտես, այնուամենայնիվ, օմբուդսմե՞ն, թե՞ տրնդեզ…

Եթե հակիրճ, ապա Վարդգես Գասպարին այսօրվա Հայաստանի ամենաադեկվատ մարդն է: Եթե ավելի մանրամասն, ապա առաջին կուրսում ես երազում էի, որ Հայաստանն ունենա ԽԵԼԱՑԻ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԿԻՐԹ, ՍԻՐՈՒՆ, ՀԱՄԱՐՁԱԿ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ: Մոտավորապես Ռիչարդ Գիրի արտաքինով, Նժդեհի համարձակությամբ, Չերչիլի խելքով… Բայց դա 1988-ին էր: Հիմա նկրտումներս սոսկալի նվազել են:

Դա տեղի ունեցավ աստիճանաբար… Սկզբում սիրուն, կիրթ-միրթը հանեցի, մնացին խելացին ու հայրենասերը: Հետո մնաց հայրենասերը, իսկ հիմա սեր-մերն էլ անցավ, ու երազում եմ, որ էս ամեն ինչը երազ եղած լինի:

Պառկել այնպես, ինչպես դա անում է Վարդգես Գասպարին: Մենք դա չենք անում հազար ու մի պատճառով՝ կանայք, որովհետև կին են, տղամարդիկ, որովհետև լուրջ են, ուժեղները, որովհետև չեն ուզում խոստովանել, որ ուժեղ չեն, սրիկաները, որովհետև դա իրենց համարձակության բանը չէ…
Ու փոխելով ճաշակ, տեսակետ ու հայացք՝ այսօր՝ 2016-ի հունվարին, ես անկեղծ կարծում եմ, որ գրգռված աբսուրդի ձգձգված տասնամյակում կարելի է միայն պառկել… Պառկել այնպես, ինչպես դա անում է Վարդգես Գասպարին:

Մենք դա չենք անում հազար ու մի պատճառով՝ կանայք, որովհետև կին են, տղամարդիկ, որովհետև լուրջ են, ուժեղները, որովհետև չեն ուզում խոստովանել, որ ուժեղ չեն, սրիկաները, որովհետև դա իրենց համարձակության բանը չէ… Ու պառկում է միայն Վարդգես Գասպարին՝ հայրենի հողը դարձնելով ներքնակ ու ցույց տալով, որ ցուցամատը քթանցքներում քաղաքական վերնախավի տասնամյակում գետնին պառկելը միակ համապատասխան կեցվածքն է…

Պառկած դատարան մտնելու համարյա փարավոնյան վիճակը երևույթը բնութագրում է երկկողմանի:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: