2 փետրվար, 2016 11:58

10 մլն դոլար ԱՄՆ-ից Վրաստանին՝ Հայաստանի և Թուրքիայի հետ սահմանն ամրապնդելու համար

Georgia US 10 Mln dollarsԱՄՆ-ը մոտ 10 մլն դոլար է հատկացրել Վրաստանին՝ վերջինիս սահմաններն ամրացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությաը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 1-ին Թբիլիսիում Վրաստանի սահմանային ոստիկանության և ԱՄՆ Ռազմական սպառնալիքների կրճատման հարցերով գործակալության (DTRA) ներկայացուցիչների միջև:  

Առաջին հերթին, ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, կամրացվի Վրաստանի սահմանը Հայաստանի հետ:

«Մինչև 2017թ. մարտ ամիսը հայ-վրացական սահմանի հատվածը ամբողջությամբ կզինվի տեսահսկման համակարգերով և տեխնիկական միջոցներով»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Սոտրագրված համաձայնագրով կամրացվեն նաև Վրաստանի «Քասումլո» և «Քեդա» սահմանային սեկտորները, որոնք գտնվում են Թուրքիայի սահմանից ոչ հեռու: